01/09/2015 12:35
Վարչապետ. Արփինե Հովհաննիսյանը շարունակում է մնալ նախարարի հավանական թեկնածու
ՀՀ արդարադատության նոր նախարարը կնշանակվի առաջիկա 10-15 օրվա ընթացքում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն, ով ի դեպ, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, սատարում է ԱԺ ՀՀԿ խմբախցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի թեկնածությանը:
Վարչապետը դժվարացավ պատասխանել, թե ինչու է նախարարի պաշտոնը մինչ օրս թափուր մնացել, բայց վստահեցրեց՝ պաշտոնը ազատ չի մնալու:
Լրագրողները վարչապետից հետաքրքրվեցին՝ Արփինե Հովհաննիսյանը շարունակու՞մ է մնալ արդարադատության նախարարի հավանական թեկնածուներից մեկը.
«Այո, նա հավանական թեկնածուներից է»,- պատասխանեց վարչապետը:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի` հուլիսի 14-ի հրամանագրով Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ազատվել էր պաշտոնից, ինչից հետո նոր նշանակում մինչ օրս չի կատարվել: