01/09/2015 17:05
Խադիջա Իսմաիլովան դատապարտվեց 7.5 տարվա ազատազրկման
Բաքվի քաղաքային դատարանն ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմաիլովային դատապարտել է 7.5 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Դատախազը նրա համար պահանջել էր 9 տարի ժամկետով ազատազրկում:
Նշենք, որ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության աշխատակցուհի Խադիջա Իսմայիլովայի նկատմամբ սկզբում «ինքնասպանության հասցնելու» մեղադրանք էր առաջադրված, որից հետո «խոշոր չափերի յուրացում և զեղծարարության», «ապօրինի ձեռնարկատիրության», «հարկերի վճարումից խուսափելու», «պաշտոնեական լիազորությունները չարաշահելու» կեղծ մեղադրանքներ:
Դատավարության ընթացքում մի շարք միջազգային կազմակերպություններ անդրադարձել են Խադիջա Իսմաիլովայի դեպքին՝ նշելով, որ սա Ադրբեջանում հերթական քաղաքական հետապնդման օրինակն է: