01/09/2015 11:07
Ոսկու շուկայի աշխատակցի անհետացման կապակցությամբ քրեական գործ կհարուցվի. «Ժողովուրդ»
Երեկ լրացավ «Ոսկու աշխարհ» տոնավաճառի աշխատակից Նելլի Հարությունյանի անհետանալու 10-րդ օրը։ Նելլի Հարությունյանը օգոստոսի 21-ին տոնավաճառից դուրս է եկել և տուն չի հասել։ Նրան ոչ ոք չի տեսել, և որևէ մեկը նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն չունի։ Շուկայի աշխատակիցները իրավապահներին ասել էին, որ կինը մինչ անհետանալը մոտ 10 հազար դոլարի համարժեք ոսկեղենի առևտուր է արել։ Ավելին՝ Ոսկու շուկայից դուրս գալով. զանգահարել է ամուսնուն ու պատմել հաջողակ առևտրի մասին։
«Ժողովուրդ»-ի փոխանցմամբ՝ կնոջ անհետանալուց հետո 10 օր անց իրավապահները փաստի առթիվ քրեական գործ կհարուցեն ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով դիտավորյալ սպանություն։