03/09/2015 18:47
ՊԲ հրամանատարն Անջեյ Կասպշիկին ներկայացրել է առաջնագծի իրավիճակը
Այսօր ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ ՊԲ մամլո ծառայությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջնային գծում առկա օպերատիվ-մարտավարական իրադրությունը, մտքեր են փոխանակվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարների վերաբերյալ, կարևորվել է ԵԱՀԿ ՄԽ և ՊԲ-ի հետագա համագործակցության անհրաժեշտությունը: