04/09/2015 12:25
Ի՞նչ է տեսել Նիկոլ Փաշինյանը սահմանամերձ գյուղերում
«Այս պահին հասցրել ենք այցելել Բերքաբեր և Ներքին Ծաղկավան: Նույնիսկ դժվար է հավատալ, որ այս գյուղերը գիշերը ենթարկվել են ինտենսիվ գնդակոծությունների:
Բերքաբերում կանայք ուղիղ նշանառության տակ բակերն էին ավլում, կամպոտ ու մուրաբա պատրաստում, տղամարդիկ՝ տանիքների վնասներն էին հաշվում, ձմեռվա փայտի պատրաստություն տեսնում: Գյուղամիջում եռում էր նարդին ու բլոտը»:
Այս մասին Facebook-ի իր էջում գրառել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը.
«Ներքին Ծաղկավանում սելաֆատարն էին ներկում, գյուղամիջում մարդիկ հավաքվել էին իրար բարևելու: Ճամփեզրի բոլոր «վետերոկները» բաց են: Գնում ենք Սարիգյուղ, Վազաշեն, Սևքար»: