05/10/2015 17:43
ԵՄ-ն Թուրքիայի քաղաքացիներին, հնարավոր է, առանց վիզայի մուտքի թույլտվություն տրամադրի
Եվրամիությունը, հնարավոր է, Թուրքիայի քաղաքացիներին առանց վիզայի մուտքի թույլտվություն տրամադրի: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, դիվանագիտական աղբյուրը հայտնել է, սակայն, որ տվյալ որոշումը կարող է ընդունվել, եթե Անկարան համաձայնի Բրյուսելի մի շարք պահանջներին։
«ԵՄ-ն կարող է առանց վիզայի մուտքի թույլտվություն տրամադրել Թուրքիայի քաղաքացիներին, բայց դրա փոխարեն թուրքերից կպահանջվի, մասնավորապես, հույների հետ համատեղ Էգեյան ծովի արևելյան հատվածում պարեկություն իրականացնել։ Կպահանջվի նաև Թուրքիայում Եվրամիության կողմից փախստականների ընդունման և գրանցման վեց կենտրոնի բացում և կառավարում»,- ասել է աղբյուրը։
Հաղորդվում է, որ հարցը դեռ պետք է քննարկվի ԵՄ ինստիտուտների ղեկավարների և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև, ով երկուշաբթի կայցելի Բելգիա։