Սասունյան. Համահայկական խորհուրդը փոխարինելու է Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հանձնաժողովին

07/10/2015 10:21

Սասունյան. Համահայկական խորհուրդը փոխարինելու է Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հանձնաժողովին


Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը սեպտեմբերի 26-ին Երևանում միաձայն որոշում ընդունեց Համահայկական խորհուրդ ձևավորելու մասին: Նիստին ներկա էին նաև Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հանձնախմբերի ներկայացուցիչներ աշխարհի 40 երկրներից, բացառությամբ Արևելյան և Արևմտյան ԱՄՆ-ի հանձնախմբերի ներկայացուցիչների:

Ձևավորվեց 12 անձից բաղկացած Կազմակերպչական հանձնախումբ, որի կազմում են Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ներկայացուցիչներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Հայ կաթողիկե եկեղեցու, Հայ ավետարանական եկեղեցու, Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի, ՀՌԱԿ-ի, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության, Ռուսաստանի հայերի միության և Հայկական բարեգործական ընդհանուր միության:

Միգուցե անուշադրության պատճառով, Կազմակերպչական հանձնախմբի կազմում չի ընդգրկվել Արցախի Հանրապետության ներկայացուցիչ: Սակայն, բանաձևում հստակ սահմանված է, որ Համահայկական խորհրդի կազմում պետք է ընդգրկվեն Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, Սփյուռքի առանցքային կազմակերպությունների, պետական կառավարման կարևորագույն մարմինների, հոգևոր հաստատությունների, քաղաքացիական հասարակության և կուսակցությունների ներկայացուցիչներ:

Համաձայն ընդունված որոշման՝

- Համահայկական խորհուրդը կկրի խորհրդատվական բնույթ, կունենա տարածաշրջանային և թեմատիկ հանձնախմբեր, և տարեկան նիստերը կգումարի Երևանում.
- Խորհուրդը պետք է իր մշտական օրակարգում ընդգրկի հետևյալ հարցերը. ա) աշխարհում հայերի վիճակի մասին համապարփակ ամենամյա զեկույցի քննարկումը, բ) Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և դրա հետևանքների վերացմանն առնչվող խնդիրների քննարկումը, և գ) համահայկական բնույթի միջոցառումների համադրումը:
- Խորհուրդը պետք է իր անդրանիկ նիստը գումարի Երևանում, 2016 թ. սեպտեմբերի 20-ին:
- Կազմակերպչական հանձնախումբը պետք է մշակի և մինչև 2016 թ. ապրիլի 15-ը հանձնաժողովի անդամներին և տարածաշրջանային հանձնախմբերի ղեկավարներին առաքի Համահայկական խորհրդի ձևավորման, հիմնադիր կազմի և կառուցվածքի մասին որոշման նախագիծը, պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ կազմակերպի խորհրդատվություններ Խորհրդի հայեցակարգի, կառուցվածքի և գործունեության կարգի շուրջ, նախապատրաստի Խորհրդի առաջին նիստը և մինչև 2016 թ. հուլիսի 15-ը իրազեկի հանձնաժողովի անդամներին առաջին նիստի անցկացման վայրի և ժամանակացույցի մասին:
- Սփյուռքի նախարարը՝ ՀՀ արտաքին գործերի, մշակույթի, կրթության և գիտության նախարարությունների, պետական մարմինների հետ փոխգործակցությամբ, ինչպես նաև պետական հանձնաժողովի կազմում ներգրավված՝ սփյուռքի կառույցների և տարածաշրջանային հանձնախմբերի հետ խորհրդատվություններ կազմակերպելու միջոցով պետք է նախապատրաստի «Հայերի վիճակն աշխարհում» առաջին զեկույցը. մինչև 2016 թ. մայիսի 1-ը զեկույցի նախագիծը ներկայացնի պետական հանձնաժողովի անդամներին և տարածաշրջանային հանձնախմբերի ղեկավարներին՝ վերջիններիս առաջարկությունները ստանալու և մինչև 2016թ. սեպտեմբերի 20-ին կայանալիք նիստը ամփոփելու նպատակով, ինչպես նաև խորհրդատվություններ անցկացնել տարածաշրջանային հանձնախմբերի հետ՝ նախապատրաստելով առաջարկություններ Համահայկական խորհրդի հետ վերջիններիս փոխգործակցության ընթացակարգերի վերաբերյալ:

Քննարկման ընթացքում Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն առաջարկեց, որ ի լրումն Համահայկական խորհրդի, Սփյուռքի տարբեր երկրներում ձևավորվեն տարածաշրջանային հանձնախմբեր՝ 2016 թ. Հայաստանի Հանրապետության 25-րդ տարեդարձի, և 2018 թ. Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակի միջոցառումների կազմակերպմանն աջակցելու նպատակով:

Իմ խոսքում հարցրեցի, թե ինչու Համահայկական խորհրդում չեն ընդգրկվել հանրության ներկայացուցիչներ, որպեսզի հայկական կազմակերպությունների անդամ չհանդիսացող հայերի մեծամասնությունը ներկայացված լինի Խորհրդում: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ իր աշխատակազմը նման մի գաղափար ուսումնասիրել է, սակայն հրաժարվել է դրանից, հաշվի առնելով հայկական Սփյուռքի ներկայացուցիչների ընտրության բարդությունը: Ես նշեցի, որ գոյություն ունեն մեխանիզմներ հայ համայնքներից ներկայացուցիչներ ընտրելու համար: Նախագահը խնդրեց, որ Կազմակերպչական խորհուրդը նկատի ունենա նման առաջարկները: Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը և նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը ևս արտահատվեցին Համահայկական խորհրդում հանրության ներկայացուցիչների հնարավոր ընդգրկման մասին:

Ինչպես բացատրել եմ իմ նախորդ հոդվածներում՝ Համահայկական խորհուրդը կվերացնի յուրաքանչյուր հայկական ճգնաժամի կամ խնդրի առիթով առանձին հանձնաժողովներ ստեղծելու անհրաժեշտությունը: Իմ կարծիքով, նախընտրելի է, որ Խորհրդի սփյուռքյան անդամներն ընտրվեն հայկական համայնքներում անցկացվող ժողովրդավարական ընտրությունների միջոցով. սա շատ բարդ գործընթաց է, սակայն դրվատանքի արժանի՝ հաջող իրագործման պարագայում...

Եվ վերջում, սեպտեմբերի 26-ի նիստում քննարկում չեղավ ՀՀ սփյուռքի նախարարության դերի մասին Համահայկական խորհրդի ձևավորումից հետո: Կազմակերպչական խորհուրդն այս կարևոր հարցը պետք է դիտարկի իր առաջիկա քննարկումներում:

 Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

01/05/2024 23:14 «Եթե երևալու խնդիրն է, կարող ենք ծառ տնկել, կարող ենք պատ կառուցել»․ Փաշինյանը՝ գյուղերի դիտարկվող տարածքների անվտանգությունն ապահովելու մասին 01/05/2024 22:47 Ըստ Փաշինյանի՝ երաշխիքը, որ Ադրբեջանը նոր տարածքային պահանջներ չի ներկայացնի Հայաստանին, «մեր դիրքերի լեգիտիմությունն է» 01/05/2024 22:29 Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդև 01/05/2024 22:12 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Անժելա Էլիբեգովան և Արմինե Ադիբեկյանն են 01/05/2024 21:59 Բելառուսի ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են Իրանում ընթացող հրամանատարաշտաբային զորավարժություններին 01/05/2024 21:45 Վահանաձև գեղձի վրա ազդող աուտոիմուն խանգարում․ Պատճառները 01/05/2024 21:33 Տիգրան Աբրահամյանը տեսակցել է քաղբանտարկյալներին 01/05/2024 21:21 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Պիտի զրոյական կետը չեղարկենք․ Մետաքսե Հակոբյան 01/05/2024 21:07 «Ուզում են աչքի ընկնել «շեֆի» առաջ, միավորներ վաստակել»․ Բագրատ Սրբազանը՝ իր մասին կեղծ լուրեր ու զրպարտանքներ տարածելու նպատակների մասին (Տեսանյութ) 01/05/2024 20:53 «Եթե կիրանցիների տունը խլում են, ուրեմն իմն էլ պիտի խլեն, ձերն էլ պիտի խլեն, որովհետև իմ ու ձեր կադաստրի թուղթը նույն իրավական ուժն ունի, ինչ կիրանցիները»․ Իշխան Գևորգյանն սկսել է նստացույցը 01/05/2024 20:25 Լևոն Քոչարյանի օգնականի կալանքի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորելու որոշումն ընդունած դատավորը 01/05/2024 20:08 Ճապոնիան ցանկանում է Ֆրանսիայի հետ անվտանգության նոր համաձայնագիր կնքել 01/05/2024 19:50 Ինչպիսի՞ն կարող է լինել Կիրանցի ապագան՝ «սահմանազատումից» հետո․ Կիրանցում կարծում են՝ ոչ միայն ապագա, այլ նաև գյուղը կարող է չլինել 01/05/2024 19:32 Շահինյանը հաստատեց՝ իրեն ներկայացրած պլանով՝ «սահմանազատման» հետևանքով գյուղից տներ են անցնելու Ադրբեջանին, կամուրջն էլ՝ հետը 01/05/2024 19:14 Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ հայտնեց Փաշինյանի հետ հանդիպումից․ 60 տոկոսանոց վստահեցում է ստացել (Տեսանյութ) 01/05/2024 18:59 Պայքար՝ հանուն Տավուշի ու Հայաստանի լինելիության․ Օր 13-րդ․ Լուսանկարներ 01/05/2024 18:46 ՊՆ-ից պնդում են՝ Կոթիում դիրքեր չեն հանձնել 01/05/2024 18:29 Մեդվեդևը Հիտլերի նկարը փոխարինել է Զելենսկու նկարով և մայիսի 1-ի առթիվ շնորհավորել ռուսաստանցիներին 01/05/2024 18:14 Բագրատ Սրբազանի օրհնությամբ պսակադրված զույգերը Կիրանցում են՝ աջակցելու պայքարին 01/05/2024 18:02 «Չեմ ուզում տեսնել Հայաստանի Հանրապետությունը էլ ավելի ստորացված»․ 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը կառավարության շենքի դիմաց սկսում է նստացույց 01/05/2024 17:54 Արթուր Սուքոյանին ձերբակալեցին․ նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը 01/05/2024 17:40 Հրդեհ Ջրառատում․ Այրվածքներ ստացած քաղաքացուն հիվանդանոց են տեղափոխել 01/05/2024 17:26 Սևբերետավորները դաժան ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներին (Տեսանյութ) 01/05/2024 17:14 Սյունիքում սինդրիկ հավաքելու գնացած 14-ամյա տղան վնասվածքներ է ստացել՝ կասկածելի պայթյունի հետևանքով 01/05/2024 17:02 Էլի բերետավորների են ուղարկելու, որ ուժով բացեն ճանապարհը․ Բնակիչները հաստատակամ են, չեն քանդելու վրանները․ Գառնիկ Դանիելյան 01/05/2024 16:48 «Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում՝ Բագրատ Սրբազանի կողքին են Մասիսից պատերազմ մեկնած և հայրենիքի համար կյանքը զոհած զինվորների մայրերը (Տեսանյութ) 01/05/2024 16:36 Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան 01/05/2024 16:24 Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան 01/05/2024 16:05 Ապագա կա´․ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյան 01/05/2024 15:58 ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացել են ՀՀ ՊՆ և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի ամենամյա քննարկումները 01/05/2024 15:38 Լոռու մարզի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի 01/05/2024 15:18 Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ 01/05/2024 14:58 Մեզ սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս. Սուրենյան 01/05/2024 14:41 Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում կա. Փաստաբաններ 01/05/2024 14:32 36 կգ ոսկյա ձուլակտորներ և 293 միլիոն ռուբլի. ավազակության փաստով նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է 01/05/2024 14:21 Ոստիկանները խոչընդոտել են ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը. իշխանության հանձնարարությունն է. Պատգամավոր 01/05/2024 14:04 Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց 01/05/2024 13:47 Այս պայքարը ողջ հայության և Հայաստանի հարցն է, և այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ 01/05/2024 13:35 Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել. իշխանության գալու համար պատրաստվում են հերթական ընտրություններին 01/05/2024 13:32 Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է. արմատական բարեփոխումների խիստ կարիք ունենք. Սուրեն Պարսյան 01/05/2024 13:23 Տոկաևը ողջունել է Ղազախստանում բանակցություններ անցկացնելու Երևանի ու Բաքվի համաձայնությունը 01/05/2024 13:15 «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը հերքում ու ներողություն է պահանջում ՔՊ-ական երիտասարդից, ով սուտ լուր է տարածել Բագրատ Սրբազանի մասին 01/05/2024 13:11 Ադրբեջանի հետ շուտափույթ սահմանազատումն ու սահմանագծումը սպառնալիք է ՀՀ անվտանգության, կենսագործունեության ու հետագա գոյության համար. Ռուբեն Կարապետյան 01/05/2024 13:02 Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ 01/05/2024 12:55 Հայաստանում շարունակում է խնդրահարույց մնալ աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը. ՄԻՊ 01/05/2024 12:44 Հայաստանի հետ բանակցություններն ընթանում են Ադրբեջանի կողմից պատրաստված փաստաթղթի հիման վրա. Ալիև 01/05/2024 12:35 ԱՄՆ-ն շարունակում է հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է 01/05/2024 12:28 Թբիլիսիում բողոքի ակցիայի ժամանակ 63 մարդ է բերման ենթարկվել 01/05/2024 12:23 Բոլորը իրար հարցնում են` ի՞նչ է լինելու, ու՞ր կտանի շարժումը. այս իշխանության հակաթույնը ներքին հաշտությունն է. Վահե Հովհաննիսյան 01/05/2024 12:10 Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը 01/05/2024 12:05 Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը (Տեսանյութ) 01/05/2024 11:44 Ներսից ականազերծող ու թշնամու ճամփեն բացողներն ուրիշներին 5-րդ շարասյուն են անվանում. Արսեն Բաբայան 01/05/2024 11:23 Բարեփոխումները շարունակվում են. Սոցապնախարար 01/05/2024 10:59 «Իրանց իշխանության օրոք մենք երեխա տվեցինք, տարան, կերան». Ազատում զոհված զինծառայողների ծնողները ժամանակ տվեցին կառավարությանը (Տեսանյութ) 01/05/2024 10:36 ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ է 01/05/2024 10:17 Հրդեհից 1 ամիս առաջ զոհված զինվորներն ահաբեկիչ էին բռնել Ազատ գյուղում (Տեսանյութ) 01/05/2024 10:12 Հրդեհ՝ Ալավերդիում. մեքենա է այրվել 01/05/2024 10:03 Որպես Նարեկ Մալյանի ծննդյան նվեր, վերջապես ուղարկե՛ք նրա դեմ կայացված դատավճիռը, որ կարողանանք բողոքարկել․ Փաստաբան 01/05/2024 09:59 Պետություններն ու հասարակությունները հաջողում են, եթե կարողանում են ստեղծել միջավայր, որտեղ քաղաքացու աշխատանքի իրավունքն առավելագույնս պաշտպանված է. Նախագահ 01/05/2024 09:57 Դավթաշենում և Կոտայքում 24 ժամ ջուր չի լինի 01/05/2024 09:55 ՔՊ-ն «հիբրիդային պատերազմ» է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Ռուբեն Մելիքյան 01/05/2024 09:52 Ի՞նչ է արել Ազգային ժողովը. աշխատանքային օրն ամփոփել են 1 րոպեում (Տեսանյութ) 01/05/2024 09:48 «Ժողովուրդ». Երևանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից 01/05/2024 09:45 «Ժողովուրդ»․ Դատախազ Աշոտ Մարտիրոսյանը հաղորդում է ներկայացրել Արդարադատության նախարարին՝ դատավոր Ելենա Առաքելյանին պատասխանատվության ենթարկելու համար 01/05/2024 09:43 «Հրապարակ»․ Պայքարողները չեն տրվել սադրանքներին․ քննարկել են նաև հանդամիջյան ճանապարհները փակելու հարցը 01/05/2024 09:39 «Հրապարակ». ՔՊ-ում խանդավառված չեն Խաչատուրյանի՝ պաշտոնից պաշտոն «թռչելու» սովորույթից 01/05/2024 09:08 Այսօր որևէ մարդու աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է. Նիկոլ Փաշինյան 30/04/2024 23:35 Դիաբետիկ կետոացիդոզ․ Ինչպես է արտահայտվում 30/04/2024 23:22 Մայիսի առաջին օրերն անձրևոտ կլինեն 30/04/2024 23:09 Հրահանգ է տրված․ վարձկանների մի ոհմակ հարձակվել է մեր ողբերգական իրականության մեջ ամենաբարձր հեղինակություն ունեցող ազգային հենասյան՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա․ Լիլիթ Գալստյան 30/04/2024 22:51 Գավառում 11-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել 30/04/2024 22:31 Ինչքան էլ ասեն՝ «պատմական» ու «իրական», երբեք չհրաժարվեք ո՛չ իղձերից, ո՛չ երազանքներից․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 30/04/2024 22:15 Լոնդոնում սամուրայի թրով զինված տղամարդը հարձակվել է պատահական անցորդների վրա 30/04/2024 21:57 Մոլդովայի նախագահի հայտարարությունը, թե երկրում մայիսի 9-ին պետք է նշել ոչ թե Հաղթանակի օրը, այլ «Եվրոպայի օրը», սուր քննադատության է արժանացել 30/04/2024 21:41 Առաջնային սկլերոզացնող խոլանգիտ․ Ախտանշանները 30/04/2024 21:23 Կիրանցում անվտանգության «երաշխիք» կարող է լինել տուֆից պատը․ Ըստ լուրերի՝ Փաշինյանն է այդպես ասել (Տեսանյութ) 30/04/2024 21:03 Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանի պատին ՀՀ քարտեզն է՝ «Արևմտյան Ադրբեջան» անվանմամբ, պաշտոնական Բաքուն իր հասարակության 96,2 %-ին արդեն ներշնչել է՝ Երևանն էլ է «իրենցը» 30/04/2024 20:48 Վեհափառ Հայրապետները վերահաստատում են՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահպանելը հրամայական է, այս ուղղությամբ Եկեղեցու հանձնառությունն անխախտ է 30/04/2024 20:37 Իրավապահ մարմինները պատասխանատվության չեն կանչել Բագրատ Սրբազանին զրպարտած Դավիթ Լևոնյանին․ Փաստաբանական թիմը հայցով մտնում է դատարան 30/04/2024 20:23 «Պայքարիր, քանի դեռ քո տունն էլ չեն հանձնել թշնամուն»․ Սթափության կոչ՝ Գյումրիում ու Արմավիրում 30/04/2024 20:09 Տավուշից գյուղեր հանձնելով` Հայաստանի դարպասն են բացում թշնամու առջև․ Պատերազմ կլինի` ոչ թե եթե չհանձնենք այդ տարածքները, այլ եթե հանձնենք (Տեսանյութ) 30/04/2024 19:58 Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ Փաստաբանական խումբ 30/04/2024 19:43 «Բռնությունը դատապարտելի է ցանկացած պարագայում, բայց դատապարտելի պետք է լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրված բռնությունը»․ Ժուռնալիստների միությունը խոսուն փաստեր է ներկայացնում 30/04/2024 19:33 Հոգևոր հայրերը՝ Տավուշում․ Կիրանց է եկել Արթիկի թեմի առաջնորդ Նարեկ վարդապետ Ավագյանը (Տեսանյութ) 30/04/2024 19:18 Իհարկե, աջակցում եմ Տավուշյան շարժմանն ու Բագրատ Սրբազանին՝ պարզապես ազնվագույն մի մարդու․ Ժիրայր Դադասյան 30/04/2024 19:03 ՆԱՏՕ-ի ԿՖՈՐ առաքելության հրամանատարությունը Կոսովոյում տեղակայված հայկական զորախմբի ծառայությունն է գնահատել 30/04/2024 18:50 «Ազգը պիտի լինի Տավուշի հետ»․ Րաֆֆի Հովհաննիսյանը Կիրանցում է (Տեսանյութ) 30/04/2024 18:38 «Սա միայն Տավուշի խնդիրը չէ»․ Հանուն հայրենիքի զոհված հերոսների ծնողները Կիրանցում են (Տեսանյութ) 30/04/2024 18:23 Լուկաշենկոն ցանկանում է Բելառուսում երկրորդ ատոմակայանը կառուցել 30/04/2024 18:07 Միրզոյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել Պաղեստինի մշակութային և հոգևոր ժառանգության պաշտպանությանը 30/04/2024 17:55 «Մենք չենք ուզում չաշխատող մեխանիզմի մաս կազմել»․ Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին 30/04/2024 17:43 «Որ մեր երեխեքի արյունը ջուր չդառնա»․ Հերոսածին մայրերը Բագրատ Սրբազանի կողքին են՝ Տավուշում (Տեսանյութ) 30/04/2024 17:30 Կոչ ենք անում իրավապաշտպան կառույցներին, միջազգային կազմակերպություններին՝ գնահատական տալ ընդդիմախոսների նկատմամբ փաշինյանական վարչախմբի քաղաքական տեռորին․ Հայտարարություն 30/04/2024 17:22 Կապ է հաստատվել Civic.am-ի լրագրող Դավիթ Լևոնյանի հետ՝ իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ․ ՄԻՊ 30/04/2024 17:14 Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում 30/04/2024 17:02 «Եթե փաստաթղթերն ու քարտեզներն այլևս գոյություն չունեն, ապա ինչո՞վ է առաջնորդվում ՀՀ կառավարությունը». Տիգրան Աբրահմյանը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց 30/04/2024 16:55 Անոմալ շոգի պատճառով Բանգլադեշում 10 մարդ է մահացել 30/04/2024 16:52 Համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի. Գևորգ Պապոյանը և Էդուարդ Մարությանը պայմանագիր են ստորագրել 30/04/2024 16:48 Արմեն Փամբուխչյանն ընտրվել է Հայաստանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ 30/04/2024 16:45 ՀՀ փոխվարչապետները և Կոոպմանն անդրադարձել են Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը

Տվյալ բաժնի վերջին նյութերը