08/10/2015 11:09
Հակառակորդի հրետակոծության հետևանքով տուժել է 586 տնտեսություն, տվյալները ներկայացվել է Կառավարությանը
Սեպտեմբեր ամսվա ընթացքում Ադրբեջանի կողմից սահմանամերձ տարածքների հրետակոծության հետևանքով տուժել և վնասներ են կրել Տավուշի մարզի 17 սահմանամերձ համայնք` Սևքարը, Ներքին Ծաղկավանը, Բերքաբերը, Վազաշենը, Այգեհովիտը, Ոկեպարը, Ոսկեվանը, Բարեկամավանը, Բաղանիսը, Կոթին, Բերդավանը, Դովեղը, Չինարին, Մովսեսը, Ներքին Կարմիրաղբյուրը, Պառավաքարը:
ՏԿԱԻՆ կայքից տեղեկանում ենք, որ ՀՀ Տավուշի մարզպետի որոշմամբ ստեղծված մասնագիտական փորձագիտական հանձնաժողովների ուսումնասիրություններով ու հաշվարկներով հրետակոծության հետևանքով տուժել է 586 տնտեսություն: Վնասվել են անշարժ ու շարժական գույք, խոշոր եղջերավոր անասուններ:
Հրետակոծության հետևանքով մի շարք գյուղերում վնասվել է նաև համայնքային գույքը, տուժել են մշակույթի տներ, մանկապարտեզներ: Վնասների վերաբերյալ տվյալները Տավուշի մարզպետարանը ներկայացրել է ՀՀ կառավարություն: