10/10/2015 13:38
2014-2015թթ «Իսլամական պետության» գործունեության ժամանակագրություն
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ներկայումս հանդիսանում է համաշխարհային անվտանգության խոշորագույն սպառնալիքներից մեկը: Երեք տարվա ընթացքում, ահաբեկիչներին հաջողվել է գրավել Իրաքի և Սիրիայի հիմնական տարածքների մեծ մասը: «Իսլամական պետություն»-ը նաև փորձում է տարածել իր ազդեցությունը Հյուսիսային Աֆրիկայում և Լիբիայում:
«Իսլամական պետությունը» ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ավտրալիայի, Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի կողմից համարվել է ահաբեկչական խոշոր միավորում: Խմբավորումը Իրաքի տարածքում ակտիվ ծայրահեղ գործողություններ է իրականացնում՝ իրագործելով ահաբեկչական ակտեր՝ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի ուժերի, Իրանի զինվորականների, ինչպես նաև խաղաղ բնակիչների դեմ:
«Իսլամական պետություն» ահաբեկչական միավորման մեջ կան 50.000-200 000 զինյալներ, որոնց մոտավոր 70.000-ը արտասահմանցի վարձկան զինվորներ են, 5000-7000 Ռուսաստանի Դաշնության և ԱՊՀ երկրների ներգաղթյալ զիվորներ:
«Իսլամական պետության» բյուջեն կազմում է 2. 3000 000 000 դոլար, որն ամեն օր ավելանում է նավթային սև շուկայի սպեկուլյացիաների արդյունքում:
ՄԱԿ-ի պաշտոնական տվյալների համաձայն՝ 2014 թ-ին Իրաքի տարածքում ԻՊ գործողությունների արդյունքում 2.000.000 մարդ լքել է իրենց բնակավայրերը և հեռացել, 15.000 մարդ բռնության զոհ է դարձել, մոտավորապես 22.000 մարդ վիրավորվել: Նույն թվականին Իրանի տարածքում զոհվել է մոտավորապես 200.000 մարդ:
«Իսլամական պետության» կողմից իրականացվող հարցագործություններ են.
• Ահաբեկչական ակտեր
• Խաղաղ բնակիչների և զինվորականների սպանություններ
• Մշակութային հասարակության ոչնչացում
• Մարդկանց առևտուր
• Քիմիական զենքի օգտագործում
2014-2015թթ «Իսլամական պետության» գործունեության ժամանակագրություն.
2014 թ-ի օգոստոս ամսին Իրաքի տարածքում ԱՄՆ ռազմաօդային ուժերը սկսեցին հարվածներ հասցնել ԻՊ զինլաների ուղղությամբ: 2014 թ-ի հուլիս ամսին, ԻՊ զինյալները հայտարարեցին խալիֆայության ստեղծման մասին: Այնուհետև խմբավորումը սկսեց հարձակվել Իրաքի հարավային և հյուսիսային շրջանների վրա: 2014թ-ի սեպտեմբերի 3-ին խմբավորումը համացանցում տեղադրեց մի տեսագրություն, որում սպառնում էր պատերազմ սկսել Չեչնիայում և Կովկասում: Սեպտեմբերի 11-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդես եկավ հայտարարությամբ, որում նշեց, որ ինքը գլխավորելու է կոալիցիան, որը պայքարելու է ԻՊ դեմ:
Սեպտեմբերի 30-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերը հասցրեցին առաջին օդային հարվածները: Հոկտեմբեր ամսին Ավստրալիական ռազմաօդային ուժերը միացան միջազգային կոալիցիային, որոնք սկսեցին ռմբակոծել Իրաքում ԻՊ զինյալներին: 2015թ-ի մարտին, ԻՊ խմբավորումը ներխուժեց Թունիսում գտնվող «Բարդո» թանգարանը՝ պատանդ վերցնելով օտարերկրա զբոսաշրջիկների: Հունիսի 28-29-ին հայտարարվեց, որ ԻՊ զինյալները քիմիական զենք են օգտագործել Սիրիայում: Հուլիսի 24-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերը առաջին անգամ հարվածեցին Սիրիայում գտնվեղ ԻՊ դիրքերին: Օգոստոսի 29-ին թուրքական ինքնաթիռները միացան Միջազգային կոլիցիայի օդային հարվածներին: Օգոստոսի 30-ին ԻՊ հայտարարեց, որ պատրաստվում է օգտագործել իր սեփական արժույթը՝ ոսկե դինարը:
2015 սեպտեմբերի 16-ին Ավստրալական ռազմաօդային ուժերը ուղղեցին իրենց առաջին օդային հարվածները ԻՊ ուղղությամբ: Սեպտեմբերի 27-ին Ֆրանսիայի ռազմաօդային ուժերն օդային հարվածներ ուղղեցին ԻՊ դիրքերին: 2015 թ-ի սեպտեմբերի 27-ին Ռուսաստանը Սիրիայի, Իրանի և Իրաքի հետ միավորեցին իրենց ուժերը՝ ԻՊ խմբավորման դեմ պայքարում: Սեպտեմբերի 30-ին Ռուսաստանի տիեզերաօդային ուժերը սկսեցին օդային գործողություններ՝ հասցնելով տեղային հարվածներ ԻՊ ահաբեկիչների ուղղությամբ: