10/10/2015 10:00
Բերդի տարածաշրջանի ողջ բերքը մթերվել է
Բերդի տարածաշրջանի Պառվաքար, Տավուշ գյուղերի բնակիչների խաղողի բերքի ընդունման հարցը լուծվել է։ Պառավաքարի և Տավուշի գյուղապետեր Ռոլանդ Մարգարյանը և Արթուր Հովհաննիսյանը «Ժողովուրդին» հայտնել են, որ խնդիրը լուծվել է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի միջամտությունից հետո։
Նրանց ներկայացմամբ՝ Երևանի Կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղում բոլոր տարաները լցված են եղել, և խաղող ընդունելու հնարավորություն չի եղել։
Տավուշի համայնքի ղեկավարը հայտնել է, որ հոկտեմբերի 8-ին Արծվաբերդի, Չինարիի, Այգեձորի, Տավուշի, Պառվաքարի խաղողագործները մինչ գիշերվա ժամը 1-ը բերդ քաղաքում խաղող են հաձնել։ Երևանի կոնյակի գործարանի բերդի մասնաճյուղի տնօրեն Գարիկ Վարդանյանն էլ թերթին հայտնել է, որ 320 տոննա հումք են տեղափոխել գործարանի Այգավանի մասնաճյուղ, որպեսզի կարողանան վերսկսել խաղողի ընդունումը։