12/10/2015 12:21
Վենետիկի հանձնաժողովին կաշառելու մասին Զուրաբյանի հայտարարությունը կքննի ոստիկանությունը
Վենետիկի հանձնաժողովին կաշառելու մասին Լևոն Զորւաբյանի հայտարարության վերաբերյալ հրապարակումները քննության նպատակով ուղարկվել են ոստիկանություն:
Այս տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվության վարչությունից՝ նշելով՝ տեղյակ են, որ Գլխավոր դատախազությունն ուղարկել է նյութերը, սակայն փաստացի դրանք դեռ չեն ստացել:
Հիշեցնենք, որ Լևոն Զուրաբյանն անցյալ շաբաթվա վերջում՝ ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել էր, թե ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի «միակ գործը եղել է Վենետիկի հանձնաժողովին կաշառելը»: