12/10/2015 15:30
Թամար Պողոսյանը հրաժարական է ներկայացրել
Այսօր տեղի է ունեցել Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության արտահերթ նիստ, որը վարել է ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը։ Խմբակցության արտահերթ նիստում հրաժարական է ներկայացրել ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամար Պողոսյանը՝ մնալով Երևանի ավագանու մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով նախագահ։ Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության նոր ղեկավար է ընտրվել խմբակցության քարտուղար Ջիվան Պողոսյանը։ Խմբակցության քարտուղար է ընտրվել Ռուբեն Կճոյանը։
Նույն օրը ԲՀԿ նախագահի հրամանով Թամար Պողոսյանը նշանակվել է ԲՀԿ նախագահի գլխավոր խորհրդական և ԲՀԿ կանանց խորհրդի նախագահի պաշտոնակատար։ Այս մասին տեղեկանում ենք ԲՀԿ մամուլի ծառայությունից: