13/10/2015 15:40
Անչելոտի. Ռոնալդուի հաջողությունները որոշ չափով պայմանավորված են Բենզեմայի խաղով
Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին գովասանքով է խոսել Կարիմ Բենզեմայի մասին: Իտալացի մասնագետը կարծում է, որ Բենզեման մեծ ներդրում ունի թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի հաջողություններում:
«Կարիմը հանգիստ բնավորություն ունի, բայց հրաշալի ֆուտբոլիստ է: Նա շատ համեստ տղա է: Կարծում եմ` Ռոնալդուի հաջողությունները որոշ չափով պայմանավորված են Բենզեմայի խաղով: Կարիմը բարձրակարգ ֆուտբոլիստ է և Ռոնալդուի հետ հիանալի դուետ է կազմում»,-Անչելոտիի խոսքը մեջբերված է «Canal +»-ից: