13/10/2015 10:29
Այս գիշեր հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց
Այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /13/ և 82 մմ-ոց ականանետերից /17 արկ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2500 կրակոց: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են: