13/10/2015 14:04
Նալբանդյան. Լիահույս ենք՝ մշակված փաստաթուղթը լավագույնս կարտահայտի ՀՀ–ԵՄ փոխշահավետ համագործակցության խորությունը
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ Եվրոպական հանձնաժողովին Հայաստանի հետ բանակցությունների մանդատի տրամադրման վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Կարևորում ենք Եվրոպական Միության խորհրդի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների նոր իրավական հիմքի ձևավորման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ Եվրոպական Հանձնաժողովին մանդատի տրամադրումը:
Լիահույս ենք, որ բանակցությունների արդյունքում մշակված փաստաթուղթը լավագույնս կարտահայտի Հայաստան-Եվրոպական Միություն փոխշահավետ համագործակցության խորությունը, կարտացոլի հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համատեղ հանձնառությունը ու կուրվագծի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ փոխգործակցությունը»,- ասված է Նալբանդյանի հայտարարության մեջ: