25/11/2015 19:33
«Արդար Ռուսաստանը» Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ է պատրաստում
«Արդար Ռուսաստան» կուսակցությունը պատրաստվում է Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ դնել ՌԴ Պետական դումայում շրջանառության մեջ: Այս մասին այսօր ասուլիսում հայտնել է «Արդար Ռուսաստանի» առաջնորդ Սերգեյ Միռոնովը:
Նրա խոսքով՝ սա լավ սառը ցնցուղ կլինի բոլոր նրանց համար, ովքեր մոռանալով սեփական պատմություն, երբ ոչնչացնում էին անմեղ մարդկանց, փորձում են անցյալից էլեմենտներ ներբեռնել ներկա
«Մենք ուզում ենք, որ Ռուսաստանում գործի մի նոր և բոլոր նրանք, ովքեր չեն ճանաչում Հայոց Ցեղասպանությունը, ենթարկվեն այս կամ այն պատժի»,- հայտարարել է Միռոնովը: