25/11/2015 17:17
Ռուսաստանը Թուրքիայի դեմ պատերազմ չի սկսի. Լավրով
«Մենք չենք պատրաստվում պատերազմել Թուրքիայի դեմ, թուրք ժողովրդի նկատմամբ մեր վերաբերմունքը չի փոխվել: Հարցեր են առաջանում միայն Թուրքիայի ղեկավարության հետ»,- այսօր հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը չի պատրաստվում պատերազմ սկսել Թուրքիայի դեմ:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, ՌԴ արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ ռուսական Սու-24-ի վրա թուրքական օդուժի գրոհը նման է պլանավորված սադրանքի:
«Ահաբեկիչները Թուրքիայի տարածքն օգտագործում են վարժանքների համար և դա գաղտնիք չէ»,- հավելել է պաշտոնյան: