30/11/2015 09:30
Եգիպտոսը պատրաստ է փոխարինել Թուրքիային՝ ռուսական շուկայում
Եգիպտոսը պատրաստ է փոխարինել Թուրքիային ռուսական շուկայում: Խոսքը մասնավորապես միրգ-բանջարեղենի, հագուստի և կաշվե իրերի արտահանման մասին է: Այս մասին հայտարարել է Եգիպտոսի առևտրի և արդյունաբերության նախարար Թարեք Քաբիլը՝ իր ռուս գործընկերոջ՝ Դենիս Մանտուրովի հետ հանդիպման ժամանակ:
Ըստ Газета.ru-ի՝ Քաբիլը խնդրել է ներկայցնել այն ապրանքների ցանկը, որոնք հիմնականում արտահանվում են Թուրքիայից։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Թուրքիայի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումից հետո Ռուսաստանը տնտեսական պատժամիջոցների փաթեթ է ընդունել թուրքական կողմի նկատմամբ:
Համապատասխան որոշումը ստորագրվել է նաև ՌԴ նախագահ Պուտինի կողմից: Պատժամիջոցները վերաբերում են Թուրքիայից արվող ներմուծումներին, Ռուսաստանում աշխատող թուրքական ընկերություններին և ռուսաստանյան ընկերություններում աշխատող Թուրքիայի քաղաքացիներին:
Բացի այդ, կոչ է արվում նաև վերջ դնել երկու երկրների միջև չարտերային թռիչքներին: