01/12/2015 17:25
Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանին
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ մամուլի ծառայությունից:
Սեյրան Օհանյանը շնորհավորել է դեսպանին ՀՀ-ում Իրանի դիվանագիտական առաքելության ղեկավարությունն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական բազմաբովանդակ համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին ու հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր: