Ես շատ ավելի բարդույթավորված եմ, քան դուք եք պատկերացնում. Հրաչ Մուրադյանը՝ անձնական կյանքի և «Կիսաբաց լուսամուտների» մասին

10/12/2015 20:42

Ես շատ ավելի բարդույթավորված եմ, քան դուք եք պատկերացնում. Հրաչ Մուրադյանը՝ անձնական կյանքի և «Կիսաբաց լուսամուտների» մասին


Այս հաղորդմանը շատերը հետաքրքրությամբ են հետևում, շատերն էլ հանդիպելիս ուղղակի հեռուստաալիքն են փոխում: Բայց մի բան հաստատ է. «Կիսաբաց լուսամուտներն» արդեն 5 տարեկան է, ունի կայուն լսարան ու սեփական խնդիրները միայն իրեն վստահող հանրություն: Aysor.am-ը զրուցել է հաղորդավար-պրոդյուսեր Հրաչ Մուրադյանի հետ, ով այս օրերին գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

-Վերջին շրջանում հաճախ եք մեկնում Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Սկսվել են շշուկներ տարածվել, որ պատրատվում եք այդտեղ հաստատվել:

-Մարդիկ միշտ շատ խորքերում են փորձում փնտրել պատասխանները, այնինչ՝ ամեն ինչ ակնհայտ է: Մայիս ամսից «Կիսաբաց լուսամուտների» ընտանիքների փրկության ֆոնդն է գործում ԱՄՆ-ում և ես այդ նպատակով եմ հաճախ մեկնում: Երեկ այստեղ հերթական բարեգործական երեկոն էր նախատեսված, ինչի ընթացքում 2016-ին կատարված հանգանակությունները ուղղորդվելու են մեր հաղորդման այն հյուրերին, ովքեր դրանց կարիքն ունեն: Նաև, կներկայացնենք «Կիսաբաց լուսամուտների» պաշտոնական բարեգործական կայքը, որի միջոցով յուրաքանչյուրն առցանց հանգանակություն կանի: Շատ թափանցիկ է լինելու ամեն ինչ:

-Հրաչ, տրամադրությամբ կառանձնանա՞ «Կիսաբաց լուսամուտների» դեկտեմբերի 13-ի հոբելյանական թողարկումը:

-Հաղորդման սկիզբն, իսկապես, կառանձնանա: Սովորական եթեր չի լինի, «Կիսաբաց լուսամուտներ» ստեղծագործական խմբի մի մասը եթերում կլինի, մյուս մասը ստիպված կմնա կադրից դուրս՝ ապահովելու եթերի բնականոն ընթացքը: Շատ հետաքրքիր հյուրեր են լինելու տաղավարում՝ 4 պատանի՝ ընկերներ, ովքեր իրենց կյանքում առաջին անգամ բիզնես են ձեռնարկել՝ կաղամբ են ցանել ու գյուղատնտեսությամբ զբաղվել 12-րդ դասարանի տղաները: Շատ խելացի տղաներ են ու մենք իրենց որպես օրինակ ենք հրավիրել մեր եթեր:

-Բավական բարդ է 5 տարի շարունակ իրական այնպիսի պատմություններ գտնել, որի հերոսները դեմ չեն լինի հանրության առջև բարձրաձայնել իրենց խնդիրները: Ինչպե՞ս եք կարողանում մարդկանց համոզել՝ հյուրընկալվել ու խիստ անձնական գաղտնիքներով կիսվել: Հեշտությա՞բ են համաձայնում:

-Առաջին հերթին դա գալիս է մեր հանդեպ ունեցած վստահությունից, որը ձեռք է բերվել լուրջ աշխատանքի շնորհիվ: Երբ 5 տարի առաջ խոսում էինք նման ֆորմատով իրական թոք-շոու անելու մասին, բոլորը ձեռքերը դնում էին քունքին, պտտում ու ասում՝ գժվե՞լ եք, այդպիսի բան չի կարող լինել: Բայց արի ու տես, որ յուրաքանչյուր բան իրագործելի է մեր կյանքում, եթե դու դա շատ ես ցանկանում: Իսկ մենք ուզում էինք անել ու իրականացրեցինք հայկական առաջին սոցիալական թոք-շոուն: Ինչ վերաբերում է մեզ դժվար կամ հեշտ հյուրընկալվելուն, հավատացեք՝ այսօր արդեն հյուրերին մենք չենք փնտրում, այլ միայն արձագանքում ենք այն մարդկանց զանգերին, նամակներին, ովքեր մեզ դիմում են հյուրընկալվելու ցանկությամբ: Միայն իրադարձային թեմաներն են, որոնք հայտնվում են «Կիսաբաց լուսամուտների» ուշադրության կենտրոնում և մենք ենք հրավիրում հերոսներին տաղավար:

-Ձեզ մոտ քննարկումները շատ թեժ են, մարդիկ՝ բռնկուն, երբեմն՝ անհավասարակշիռ:

-Եթե մարդիկ իրենց ինչ-որ կերպ են դրսևորում՝ իրենց տեսակն ավելի ըմբոստ է, էմոցիոնալ  կամ շատ ավելի գրական բառեր չեն կարողանում օգտագործել եթերում, դա դեռ չի նշանակում, որ իրենք չունեն տեղ հասարակության մեջ: Նրանք էլ հասարակության լիարժեք անդամներ են՝ ինչպեսև ես, դուք, մեր ընտանիքները: Յուրաքանչյուր ընտանիք ունի իր առանձնահատկությունը, բոլորն էլ միմյանցից տարբերվում են ու գնահատման սանդղակը՝ որն է ճիշտ կամ սխալ, լավը կամ վատը, որոշված չէ: Ամեն մի ընտանիք յուրովի է ապրում: Մենք ուղղակի բոլորին զգուշացնում ենք եթերային համապատասխան բառապաշար օգտագործել, ձեռքերին ազատություն չտալ: Չենք կարող կանխատեսել, որ մեր հյուրից մեկն ու մեկը կարող է դիմացի բազկաթոռին նստածին վիրավորի կամ հարվածի: Բոլորը զգուշացված են լինում ու եթերային կանոնները պահպանելու համապատասխան համաձայնագիր են ստորագրում: Բազմաթիվ դեպքեր են եղել, որ եթերից հետո կողմերից մեկը մյուսի մասին բողոք է ներկայացրել ոստիկանություն:

-Հաճախ ասում են, որ Ձեզ հյուրընկալվում են հատկապես շրջանների բնակիչները: Փաստորեն, կարելի է եզրակացնել, որ խնդիրներն այնտեղ ավելի՞ շատ են:

-Քարացած մտածելակերպ է, թե մեր հյուրերի գերակշիռ մասը շրջաններից են: Կարծում եմ, կարելի է վիճակագրական տվյալներ հրապարակել ու ցանկացոներին տրամադրել: Մենք շատ-շատ հյուրեր ենք ունենում մայրաքացաք Երևանից:

-Ստեղծագործական խումբը հետևողակա՞ն է՝ տաղավարում բարձրաձայնված խնդիրները հետագայում ինչ լուծում են ստանում, թե՞  Ձեր գործը միայն շոու ապահովելն է:

-Ոչ, դա պարտադիր մեր ֆունկցիաների մեջ է մտնում: Ունենում ենք ամփոփիչ թողարկումներ, որոնք ներկայացնում են կատարած աշխատանքի արդյունքները: Այստեղ շատ հաճախ կարելի է տեսնել մարդկանց, ովքեր մեր տաղավարում են եղել կես տարի առաջ, մեկ տարի առաջ կամ ավելի վաղուց: Մենք որևէ մեկի հետ կապը չենք կորցնում, եթե, իհարկե, իրենք կարիք չունեն քողարկվելու:

-Ի՞նչ նպատակով է, որ խորհուրդ տվողների շարքում մասնագետների կողքին նստած են լինում նաև դերասաններ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ:

-Դա հասարակական կարծիքն է. այսինքն, հանրային մարդն ինչպես է մտածում այս կամ այն խնդրի շուրջ: Շատ դեպքերում մենք որոշակի տեղեկություններ ունենալով հանրային ճանաչում ունեցող մարդու մասին՝ կարող ենք զուգահեռներ անցկացնել իր ապրածի և իր տված խորհուրդների մեջ: Այդ «կոնտրաստը» մեզ համար շատ հետաքրքիր է: Շատ դեպքերում մեզ հյուր եկած հանրային մարդիկ ունեն այնպիսի կենցաղ, որն ընդհանրություն ունի տվյալ պատմության հետ: Միայն մարդաքանակ ապահովելու համար այնտեղ մարդիկ նստած չեն լինում:

-Հաղորդման ընթացքում երբեմն կոնֆլիկտային իրավիճակներ են ծագում, «ափերից» դուրս եք գալիս: Հաճա՞խ է պատահում, որ Ձեր մոտից նեղացած են հեռանում:

-Ոչ մի անգամ չեմ լսել, որ որևէ մեկը մեզ մոտից նեղացած գնա, թեև դա չի նշանակում, որ նման բան չի եղել: Ինձ առավել շատ հունից հանում են երեխաներին առընչվող թեմաները. անտարբերություն, որն առընչվում է որոշելու հնարավորությունից զուրկ անչափահասին: Երբ ծնողը երեխային դպրոցից կարող է հանել միայն այն պատճառով, որ այդ երեխան կոշիկ չունի:

-Իսկ ինչո՞ւ եք զարմանում, «ոտաբոբիկ» դպրոց ուղարկելն էլ մի բան չի:

-Հարցը ոտաբոբիկը չի, այս խնդիրը լուծվող խնդիր է: Յուրաքանչյուր դպրոց ունի համապատասխան ֆոնդ և կարող է օգնել երեխային: Իսկ եթե դպրոցը դա չի անում, ապա դա արդեն իր խնդիրն է: Իսկ ծնողի խնդիրն է ամեն ինչ անել, որ երեխան դպրոց գնա, սովորի, հասարակության մեջ ընգրկվի և ոչ թե մեկուսանա: Ինձ հունից հանում է, որ նույն անտարբերւթյամբ վերաբերում են ոչ միայն իրենց, այլև՝ իրենց երեխաների կյանքին:

-Մեր մեծերը մի լավ խոսք ունեն. «Կեղտոտ սպիտակեղենը պետք չէ տանից դուրս հանել»: Այժմ, այն ոչ միայն տանից դուրս է գալիս, այլև հայտնվում է եթերում՝ հանրության ուշադրության կենտրոնում: Դա ճի՞շտ եք համարում:

-Մեր մեծերը նաև մեկ ուրիշ խոսք ունեն. «Եղունգ ունես՝ գլուխդ քորիր»: Բայց եթե այդ մարդկանց ձեռքը չի հասնում «գլուխը քորել», հաճախ ստիպված են լինում կողմնակի օգնության դիմել:

-Կա՞ վիճակագրություն, թե առավել շատ ինչ խնդիրներով են Ձեզ մոտ հյուրընկալվում:

-Հիմնական՝ 80 տոկոսից ավել խնդիրները սոցիալական խնդիրներն են. վատ ապրող ընտանիքներ, որոնք ճարահատյալ վիճակում են հայտնվել: Կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծող թեմաները հիմա ավելի քիչ են, քան՝ նախկինում: Հիմա առավել շատ կենտրոնացած ենք այն մարդկանց վրա, ովքեր օգնության կարիք ունեն: Օգնողի կարգավիճակում հայտնվում է «Կիսաբաց լուսամուտներ» բարեգործական հիմնադրամը՝ Հայաստանում և արդեն նաև ԱՄՆ-ում:

-Հրաչ, օրեր անց Ձեր հաղորդաշարը կդառնա 5 տարեկան: Այդ տարիների ընթացքում եղե՞լ է մի պատմություն, որը Ձեզ առավել է տպավորել:

-Շատ-շատ նման պատմություններ են եղել. Պայծառիկի պատմությունն էր, ով լինելով ընդամենը 12-13 տարեկան, խնամում էր իրենից փոքր երեխաների: Նրա մայրը գնացել ու այլ մարզում որպես կթվորուհի էր աշխատում: Մենք այդ ընտանիքը վերամիավորեցինք, տուն գնեցինք, մայրիկին վերադարձրեցինք ընտանիք և հիմա նրանք երջանիկ ապրում են: Նաև դպրոցական Թամարիկի պատմությունը կընդգծեմ, ում հայրը մահացել էր, իսկ մայրը սրտի անբավարարության պատճառով անկողնուն էր գամվել: Բնականաբար, նրանց էլ բոլոր անհրաժեշտ օգնությունները ցուցաբերվեցին… Կհիշեմ նախորդ տարվանից մի պատմություն, երբ մեր տաղավար էին եկել մայր ու որդի, ովքեր վերջին երկու օրը միայն շաքարաջուր էին խմել, իսկ դրանից երկու օր առաջ կերել էին ադի-բուդի: Շոկի մեջ էի ուղղակի: Այդպիսի շատ-շատ դեպքեր են եղել, բայց ես դեռ չեմ դադարում զարմանալ…

-Ի՞նչ եք կարծում, դեռ որքա՞ն ժամանակ հաղորդաշարը եթերում կմնա:

-Անկեղծ ասած՝ չեմ համարձակվի կանխատեսումներ անել: Բայց որքան շուտ մեր ազգի կենսամակարդակը բարելավվի, լուծվեն այն խնդիրները, որոնց առկայությունը մեզ գործելու առիթ է տալիս, այնքան շուտ կդադարենք եթերում հայտնվել: Դա ինձ համար խնդիր չէ, կարծում եմ՝ մեկ այլ հաղորդման մեջ կկարողանամ ինձ դրսևորել, միայն թե ժողովրդի մոտ ամեն-ինչ լավ լինի: Սա հերթական հեռուստանախագիծ է:

-Ի դեպ, Ձեր հեռուստանախագծերից մեկն էլ «6-րդ զգայարանն» է…

-Այո, բայց գտնում եմ՝ իմ «զավակներից» մեկի ծննդյան կապակցությամբ մյուսի մասին խոսելը ոչ կոռեկտ կլինի: Խոստանում եմ Ձեզ՝ առաջիկայում բացել «6-րդ զգայարանի» բոլոր գաղտնիքները:

-Անցում կատարենք դեպի անձնական կյանք. չե՞ք մտածում զավակներ ունենալու մասին:

-Մտածում եմ, նույնիսկ անհանգստանում, բայց սա երևի այն դեպքն է, որը ոչ պատվերով է, ոչ էլ միայն ցանկությամբ: Սերը դուռդ շատ անսպասելի է թակում, ես դրան հավատում եմ: Մի օր սերն իմ դուռը պետք է թակի անպայման…

-Փաստորեն, Ձեր կյանքում այդ միակը դեռ չկա:

-Առանց մեկնաբանության կթողնեմ Ձեր հարցը. իմ անձնական կյանքը միայն իմն է: Յուրաքանչյուրը հնարավորություն ունի իր անձնականը դարձնել հանրային կամ փակ պահել: Ես օգտվում եմ իմ՝ փակ պահելու հնարավորությունից:

-Շատ հետաքրքիր է, ամենահանրային ու բաց թոք-շոուների հեղինակն ու վարողը բնույթով այդքան փակ մարդ է:

-Ես շատ ավելի բարդույթավորված եմ, քան դուք եք պատկերացնում:

-Եթերից այդպես չի զգացվում:

-Եթերից ես իմ անձնականի մասին չեմ խոսում, իսկ ասածս վերաբերում է անձնականիս: Ես սիրում եմ ջերմ, տնային, հայկական հարաբերություններ:

-Հրաչ, շատ-շատերը մեր հանրապետությունում իրենց խնդիրներով Ձեզ հետ են կիսվում, հետաքրքիր է, խնդիրների դեպքում դո՞ւք ում հետ եք կիսվում:

-Ես ժամանակ չունեմ խնդիրներիս մասին խոսելու, աշխատում եմ դրանցից խուսափել: Իսկ եթե, այնուամենայնիվ, խնդիրների մեջ եմ լինում, ապա դրանք միայն իմն են մնում: Չեմ սիրում որևէ մեկին ծանրաբեռնել իմ խնդիրներով: Այդ պատճառով ընկերներս նույնիսկ հաճախ կռվում են ինձ հետ, ասում, թե ինչու չեմ պատմում: Բայց դե ես միշտ այդպիսին եմ եղել:

-Այդ լռությունը օգնո՞ւմ է Ձեզ ձերբազատվել խնդիրներից:

-Հավատացեք՝ այո: Ի վերջո որոշողը, քայլ անողը ես եմ, ինքս եմ պատասխանատու իմ ամեն մի քայլի համար:

-Ձեր ամեն մի քայլը կշռադատվա՞ծ է:

-Միանշանակ: Գիտեք, ես չեմ ապրում աստղային գայթակղիչ կյանքով, ինքնադրսևորվելու մոլուցքով: Ինձ մոտ վաղուց անցել է այդ շրջանը:

-Փաստորեն, աստղային հիվանդությամբ տառապել եք ժամանակին:

-Իհարկե, ինչի՞ մասին է խոսքը: Եթե որևէ մեկը կասի, որ նման բան չի եղել իր հետ, ես ընդամենը «քմծիծաղ» կտամ: Բայց երբ մեծանում ես ու հասկանում, թե որն է իրական արժեքը, արժեհամակարգդ էլ է փոխվում: Երբ քեզանով հրապուրված են 16 տարեկանները, ապա հասկանալի է, որ նրանք ուղղակի տարված են քեզանով: Բայց երբ կյանք տեսած մարդիկ են գնահատական տալիս աշխատանքիդ, ապա դա այլ է: Ես այսօր հաճախ եմ լսում արտահայտություններ՝ «մամաս կամ տատիս քեզ ահավոր շատ է սիրում»: Դա ամենախոսուն գնահատականն է:

-Այսօր շատերն իրենց համար ինքնահաստատվելու նոր դաշտ են գտել՝ համացանցը: Դա էլ արդեն հիվանդության է վերածվում:

-Այո, Facebook սոցիալական ցանցը ևս ինքնակայանալու անարդարացված տեղ է՝ անտեղի ստատուսներով ու մեկնաբանություններով: Ինձ համար կարևոր չի, թե չկայացած ինչ-որ «ֆեյք» ինչ է գրում այս կամ այն մարդու հասցեին: Ախր նա ոչ դեմք ունի, ոչ էլ պատրաստ է նստել ու առերես իր մեկնաբանությունների համար պատասխան տալ: Նրա հետ երկու րոպե խոսելուց հետո հասկանում ես՝ դատարկություն է, ուրիշ ոչինչ:

 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 10:10 Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար Այսօր, 09:56 «Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին Այսօր, 09:54 «Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել Այսօր, 09:50 «Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են» Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը Այսօր, 09:40 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում լուծարվում է սփյուռքի բաժինը Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց ապօրինի բերման ենթարկվածներին Այսօր, 09:37 «Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի 25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել 25/04/2024 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու 25/04/2024 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում 25/04/2024 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց 25/04/2024 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է 25/04/2024 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա 25/04/2024 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել 25/04/2024 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին 25/04/2024 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 25/04/2024 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին 25/04/2024 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» 25/04/2024 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել 25/04/2024 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» 25/04/2024 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է 25/04/2024 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց 25/04/2024 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ 25/04/2024 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան 25/04/2024 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր 25/04/2024 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ 25/04/2024 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան 25/04/2024 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր 25/04/2024 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն 25/04/2024 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան 25/04/2024 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում 25/04/2024 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 25/04/2024 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել 25/04/2024 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն 25/04/2024 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 25/04/2024 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը 25/04/2024 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը 25/04/2024 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 25/04/2024 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց 25/04/2024 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) 25/04/2024 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել 25/04/2024 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան 25/04/2024 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) 25/04/2024 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան 25/04/2024 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ 25/04/2024 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) 25/04/2024 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է 25/04/2024 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով 25/04/2024 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը 25/04/2024 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը 25/04/2024 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) 25/04/2024 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում 25/04/2024 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան 25/04/2024 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ 25/04/2024 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել 25/04/2024 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին 25/04/2024 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում 25/04/2024 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի 25/04/2024 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին 25/04/2024 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում 25/04/2024 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր 25/04/2024 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել 25/04/2024 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) 25/04/2024 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր 25/04/2024 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել 25/04/2024 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ 25/04/2024 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը 25/04/2024 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) 25/04/2024 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ 25/04/2024 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի 25/04/2024 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ 25/04/2024 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ 25/04/2024 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 25/04/2024 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև 25/04/2024 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը 25/04/2024 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ 25/04/2024 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել 25/04/2024 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև 25/04/2024 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ)