12/12/2015 13:51
Տնտեսագետ. Կարծիքը, թե Հայաստանը կօգտվի ռուս-թուրքական լարվածությւոնից, հիմնավոր չէ
Կարծիքը, թե Հայաստանը կարող է օգտվել ռուս- թուրքական հարաբերությունների լարվածությունից ու ավելացնել արտահանումները, հիմնավոր չէ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Աշոտ Եղիզարյանը` ներկայացնելով մի քանի պատճառ:
Նախ, ըստ տնտեսագետի, մեր ապրանքների գնի վրա էական ազդեցություն է ունենում գազի ու էլեկտրաէներգիայի արժեքը, որը լինելով բավականին բարձր` բարձրացնում է նաև ապրանքի ինքնարժեքը` դարձնելով այն ոչ մրցունակ:
«Օրինակ՝ 2014թ-ին Հայաստանից Ռուսաստան արտահանումը հասել էր գագաթնակետին՝ կազմելով շուրջ 300 մլն դոլար, որի կեսը կազմել է խմիչքի արտահանումը: Դա շատ մեծ ծավալ չէ, սակայն Հայաստանի հնարավորությունների սահմանն է, քանի որ մեր գյուղատնտեսությունը չունի մեծ հնարավորություններ»,- նշեց տնտեսագետը:
Բացի այդ, ըստ Աշոտ եղիազարյանի, կան նաև մի շարք այլ բարդություններ, որոնք խոչընդոտում են արտահանումը: Դրանցից են օրինակ բնակլիմայական պայմանները, տրանսպորտային ցամաքային անմիջական կապի բացակայությունը Ռուսաստանի հետ և այլն.
«Իսկ եթե դիտարկենք, օրինակ, Լարսի միջանցքը, ապա այն տարվա ընթացքում մի քանի անգամ փակվում է»: