04/02/2016 15:47
Ասիական զարգացման բանկը Հայաստանին վարկ կտրամադրի
Ազգային ժողովը շարունակում է հերթական քառօրյա աշխատանքները: Այսօր քվերակության դրվեցին նախորդ օրը քննարկման ներկայացված օրենսդրական նախագծերն ու որոշումները:
Քվեարկության դրվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-Ծրագիր 2» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին որոշումը:
Համաձայնագրին կողմ քվեարկեց պատգամավորներից 78-ը, դեմ՝ 20-ը և ձեռնպահ՝12-ը:
Որոշումն ընդունվեց: