10/02/2016 18:00
Ռուսաստանը տեղեկություններ ունի ԻՊ-ի հետ Թուրքիայի գաղտնի կապերի մասին
Ռուսաստանը տեղեկություններ ունի Թուրքիայի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավարության միջև գաղտնի կապերի մասին։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Կան տեղեկություններ այն մասին, որ ԻՊ-ի ղեկավարությունը շարունակում է թուրքական ղեկավարության հետ գաղտնի կապերը»,- հայտնել է նախարարը «Московбский комсомолец» թերթին տված հարցազրույցում:
ՌԴ արտգործնախարարը նշել է, թե Թուրքիան ու ԻՊ ղեկավարությունը քննարկում են ներկայիս իրավիճակում գործողությունների տարբերակները, երբ ռուսական ռազմաօդային ուժերի հարվածների հետևանքով մաքսանենգության ավանդական ուղիների հնարավորությունները լրջորեն սահմանափակվել են։