11/02/2016 13:44
ԱԳՆ-ն հաստատում է՝ Թուրքիայում հայի սպանության գործով Ստամբուլում ձերբակալվածների թվում կան ՀՀ քաղաքացիներ
Ստամբուլում հայ ընտանիքի վրա հարձակման գործով ձերբակալվածների մեջ, ըստ նախնական տվյալների, կան ՀՀ քաղաքացիներ։ Այս մասին ասված է ՀՀ արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ:
«Հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները սահմանափակված են Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով: Արտաքին գործերի նախարարությունը հետևում է իրավիճակի զարգացմանը: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ըստ նախնական վարկածի՝ հանցագործությունը նախաձեռնել է Դեմիրջիների տանն աշխատող հայ կինը, որը զանգահարել է Հայաստանում գտնվող իր ազգականներին ու կանչել՝ նշելով, որ հայ զույգը շատ փող ունի։ Եվ ինքն էլ հանցագործների առաջ բացել է դուռը։