12/02/2016 14:23
Պետք է կարողանալ ճիշտ համադրել Հայաստան-Իրան հարաբերությունները
Դեսպան Արման Նավասարդյանի կարծիքով՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման հետևանքով նոր հնարավորություններ են բացվել նաև Հայաստանի համար:
«Հնարավորությունները շատ մեծ են ոչ միայն տարածաշրջանի, այլև Հայաստանի համար, սակայն պետք է կարողանալ ճիշտ համադրել Հայաստան-Իրան հարաբերությունները, ինչպես նաև՝ այդ համատեքստում նաև Ռուսաստանի հետ Իրանի հարաբեությունները»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց նա:
Նրա խոսքով՝ Հայաստանի համար նոր հնարավորություններ են բացվում նաև միջազգային ասպարեզում: «Հայաստանի կողմից պասիվություն է մի տեսակ նկատվում: Հայաստանը պետք է ավելի ակտիվ ու աշխույժ լինի»,- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է Իրան-Ադրբեջան հարաբերություններին, քաղաքագետը նկատեց, որ այդ երկրների հարաբերությունները շատ լարված են:
«Իրանի և Ադրբեջանի միջև կան շատ խնդիրներ, որոնք ավելի են խորանում: Իրանը տարածաշրջանային մեծ խաղացող է դառնում և այստեղից դուրս է մղելու Ադրբեջանին և Թուրքիային»,- ասաց նա: