13/02/2016 13:20
Ջոն Քերրի. Վաշինգտոնը կարող է ցամաքային զորքեր մտցնել Սիրիա
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Orient TV տված հարցազրույցում հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է ցամաքային զորքեր մտցնել Սիրիա: Նրա խոսքով՝ դա տեղի կունենա, եթե սիրիական կառավարական զորքերը, որոնք ենթարկվում են նախագահ Բաշար Ասադին, խախտեն հրադադարի ռեժիմը:
«Եթե Ասադը չկատարի իր պարտավորությունները, իսկ ռուսներն ու իրանցիները նրան չպարտադրեն դա անել, ինչը խոստացել են, ապա միջազգային հանրության անդամները, միանշանակ, ապուշների նման չեն նստելու ու դրան հետևեն»,- մասնավորապես ասել է Քերրին:
«Լայֆնյուզը» հիշեցնում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր պաշտոնական հայտարարություններում կտրականապես մերժում էր ամերիկյան ցամաքային զորքերի մուտքը Սիրիա: Սակայն Սաուդյան Արաբիան, որը հանդիսանում է ԱՄՆ դաշնակիցը, հայտարարել է իր պատրաստակամության մասին ուղարկել զորքեր Սիրիա: