27/04/2016 19:40
ՄԱԿ Անվտանգության խորհուրդը մերժել Իսրայելի վարչապետի հայցը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայցը, որ Սիրիայից գրաված Գոլանի բարձրունքների տարածքը «հավերժ» պետք է մնան իսրայելական տիրապետության տակ: Այս մասին հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը:
Անվտանգության խորհրդի այս ամսվա նախագահ, Չինաստանի դեսպան` Լյու Ջեյը հայտարարություն տարածեց, որում ասվում է, որ Գոլանի բարձրունքների կարգավիճակը՝ անկախ Նեթանյահուի հայտարարությունից, մնում է նույնը:
Խորհուրդը խորը մտահոգություն հայտնեց, որ Իսրայելի նախագահը նման հայտարարություն է արել:
Լյուն նաև վերահաստատեց1981 թ.-ին խորհրդի կողմից ընդունված բանաձևը, որում ասվում է, որ Իսրայելի որոշումը՝ տարածել իր օրենքներն ու օրենսդրությունը օկուպացված Գոլանի բարձունքներում, չի ճանաչվում միջազգային հանրության կողմից: