30/04/2016 10:20
Իսպանիայի իշխող կուսակցությունը նոր մարտահրավերի առաջ
Իսպանիայի քաղաքական կուսակցությունները փակուղում են հայտնվել ու կարծես թե մինչև վերջնաժամկետը՝ մայիսի 2-ը, իշխանություններին չի հաջողվի կառավարություն ձևավորել:
2015թ դեկտեմբերին տեղի ունեցած ընտրությունների արդյուքնում Իսպանիայի խորհրդարանում դադարեց երկար ժամանակ պահպանված երկկուսակցական համակարգի առկայությունը: Գործող վարչապետ Մարիանո Ռախոյի աջակենտրոն Ժողովրդի կուսակցությունը խորհրդարանի 350 պատգամավորական մանդատից ստացել էր 123 տեղ: Չնայած ստացած ձայների մեծամասնությանը, վարչապետի կուսակցությունը չէր կարող միայնակ պառլամենտ ձևավորել:
Երկրի խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունները՝ ձախ կենտրոնամետ Սոցիալիստները 90 տեղ էին ստացել, ձախակողմյան «Podemos» (Կարո՛ղ ենք) կուսակցությունը՝ 69 տեղ, իսկ աջակենտրոն «Ciudadanos»-ը (Քաղաքացիներ) ընդամենը 40 տեղ: Վերջիններիս հաջողությունը բանալին՝ երկրում տիրող տնտեսական անկայուն վիճակը և կոռուպցիայից քաղաքացիների ունեցած դժգոհություններն էին:
Փաստորեն գործազրկության բարձր մակարդակի և կոռուպցիոն սկանդալների վրա զայրացած ընտրողներն իրենց ձայնը տվել էին փոքր կուսակցություններին, որոնք ընդհանուր առմամբ խորհրդարանական տեղերի 40%-ն էին զբաղեցրել՝ միաժամանակ վնաս հասցնելով վարչապետի կուսակցությանը:
Այս կուսակցությունները հրաժավեցին կոլալիցիա կազմել կա´մ վարչապետ Ռախոյի կուսակցության, կա´մ մեկը մյուսի հետ: Չորս ամսվա ընթացքում երեք փուլերով տեղի ունեցած կուսակցական բանակցությունները ու Ֆելիպե VI թագավորի հետ քննարկումն ապարդյուն էին. ոչ մի համաձայնություն ձեռք չբերվեց:
Վարչապետ Մարիանո Ռախոյը չկարողացավ այդ չորս ամսիների ընթացքում ժողովրդին հավաստիացնել, որ իր կուսակցությունը լավագույն տարբերակ է երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար:
Իսպանիան ստիպված նոր ընտրություններ է նշանակել հունիսի վերջին: Սակայն հարցումները ցույց են տալիս, որ հաջորդ խորհրդարանը կարող է ավելի վիճելի լինել՝ հանգեցնելով երկարատև քաղաքական անորոշության:
Հրակ է նշել, որ Իսպանիան միայնակ չէ իր այս քաղաքական խառնաշփոթի մեջ: Դժվար ժամանակներ են ողջ Եվրոպայի համար՝ Մեծ Բրիտինայի ԵՄ կազմից դուրս գալը, եվրոյի ու միգրացիոն ճգնաժամերը, քաղաքական անորշությունները միախառնվել են: