02/05/2016 19:00
ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովն Արցախում է
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հետ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի մամուլի գրասենյակից:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, քննարկվել վերջերս Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ գործողությունների և բանակաշինության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: