03/05/2016 19:03
«Նուբարաշեն» ՔԿՀ դիմակավորված անձինք մուտք չեն գործել. Ղլեչյան
« «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ ոչ մի դիվակավորված անձ էլ մուտք չի գործել»,- այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը՝ հավաստիացնելով, թե այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
Ինչ վերաբերում է բունտին, ապա նա նշեց, որ համապատասխան քննչական գործողություններ են իրականացվում, այս պահին իրավիճակը հանգիստ է:
Հիշեցնենք, որ այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում բանտարկյալները բունտ էին արել: Ավելի վաղ՝ Գոռ Ղլեչյանը մեզ հետ զրույցում տեղեկացրել էր, որ իրավիճակը վերահսկողության տակ է գտնվում:
Քիչ առաջ ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը տարածեց հաղորդագրություն, որում ասված է՝ քրեական գործի շրջանակներում Հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից հիմնարկի խցերից մեկում ժամը 16:10-ի սահմաններում իրականացվել են քննչական գործողություններ, որոնք առաջացրել են որոշ դատապարտյալների դժգոհությունը, ինչին անմիջապես արձագանքել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմը, և միջադեպը հարթվել է: