03/05/2016 16:54
Նուբարաշենի ՔԿՀ-ում իրավիճակը հսկողության տակ է. Գոռ Ղլեչյանը՝ բանտարկյալների «բունտ անելու» մասին
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իրավիճակը հսկողության տակ է: Այս մասին Aysor.am-ի թղթակցին ասաց ԱՆ Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը:
«Մենք տեղեկացված ենք, որ այնտեղ եղել է որոշակի լարվածություն, իրավիճակի վերաբերյալ քիչ անց կտարածենք հաղորդագրություն»,- ասաց Գ. Ղլեչյանը:
Նշենք, որ ավելի վաղ մամուլում լուրեր տարածվեցին, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրավիճակը լարվել է, երբ բանտարկյալներից մեկը կոչ է արել «բունտ անել»: