04/05/2016 10:10
Գոռ Ղլեչյան. «Նուբարաշենի» պետի լիազորությունները ժամանակավոր դադարեցվել են
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Ռուբիկ Ստեփանյանի լիազարությունները ժամանակավոր դադարեցվել են, Aysor.am-ի թղթակցին հայտնեց ԱՆ Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը:
«Պետի լիազորությունները դադարեցվել են քննիչի միջնորդությամբ», - ասաց նա:
«Նուբարաշեն ՔԿՀ-ում իրավիճակն, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ հարթվել է», - ընգծեց Գ.Ղլեչյանը:
Նշենք, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում նախօրեին ստուգումներ են կատարվել, ինչի հետևանքով դադարեցվել են պետի լիազորությունները: