04/05/2016 17:30
Մոտ 7 մլն դոլար է հավաքվել ՊԲ մարտունակության ամրապնդման համար
Արցախի Հանրապետության կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 4-ից մայիսի 3-ը ժամանակահատվածում 5,115 իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից փոխանցվել է, ընդհանուր առմամբ, 3,875,367,924 դրամ՝ ներառյալ արտարժույթով փոխանցումները, իսկ միայն մայիսի 3-ին՝ 19,746,980 դրամ՝ փոխանցված 65 անձանց կողմից:
Լեռնային Ղարաբաղի կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ողջ գումարն ուղղվելու է պաշտպանության բանակի մարտունակության հետագա ամրապնդմանը: