04/05/2016 09:18
Ղարաբաղյան հակամարտության գոտում գիշերը պահպանվել է լարվածությունը
Մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է լարվածությունը, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և ականանետերից շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների: