04/05/2016 10:25
Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ. Հնարավոր է նաև կարկուտ
Այսօր, ինչպես նաև մայիսի 6-ից 8-ը շրջանների մեծ մասում, մայիսի 5-ին՝ հյուսիսային շրջաններում, առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Քամին կլինի հարավ-արևմտյան‵2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 5-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: