05/05/2016 09:24
500 դրամ ունեցողը 100 դրամն ուղարկել է Արցախ՝ զինվորին. «Առավոտ»
Ազատության հրապարակում օգնություն է հավաքվում Արցախի զինվորի ու նրա ընտանիքի համար:
Երեկ հանգանակության պատասխանատուն Արցախյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ Աղավնի Սահակյանն էր: Նա «Առավոտ»-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես են մարդիկ իրենց դրամապանակի 500 դրամից 100 դրամը հանում ու ուղարկում զինվորին: Ուշագրավ է, որ հանգանակություն անողները չեն էլ ուզում ստորագրություն թողնել, ասում են՝ ինչի՞ համար, թող մարդիկ չիմանան, ես տալիս եմ:
Ազատամարտիկի խոսքերով՝ «Էդ չունևորի 100 դրամն ավելի շատ ենք համարում, քան թե ունևորի տված 20 հազար դրամը»: