05/05/2016 13:01
Դ.Բաբայան. Արցախի ճանաչման օրինագիծը կհանի բանակցությունները փակուղուց
ՀՀ Կառավարության կողմից Արցախի անկախության ճանաչման օրինագծի ընդունումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանում խաղաղության պահպանման ու բանակցային գործընթացի վերսկսման վրա, Aysor.am-ի թղթակցին ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
«Պաշտոնական Երևանն առանց քաղաքական խաղերի ցույց տվեց աշխարհին ու առաջին հերթին Ադրբեջանին՝ մարտական գործողությունների վերսկսման դեպքում Արցախի անկախությունը կճանաչվի»,- ասաց Դ. Բաբայանը:
Ըստ նրա՝ այս քայլը կօգնի դուրս գալ բանակցություններում ստեղծված փակուղային իրավիճակից:
Միաժամանակ Դ. Բաբայանն ընդգծեց՝ ԼՂՀ վերջնական ճանաչման մասին դեռևս վաղ է խոսել, բայց «գործընթացը սկսված է»: