05/05/2016 15:16
Զիդան. Եզրափակիչը բարդ է լինելու, բայց այժմ ցանկանում ենք տոնել
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ պատասխան հանդիպման (1:0) վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:
«Մեզ համար հեշտ չէր, բայց պատրաստ էինք նման խաղի: Ի վերջո մենք կատարել ենք առաջադրանքը և հիմա շատ երջանիկ ենք: Իմ ֆուտբոլիստներն արժանի են եզրափակչում խաղալուն: Ամբողջ խաղի ընթացքում երկրպագուները մեր կողքին են. նման աջակցությունը միշտ օգնում է:
Կրիշտիանուն լավ խաղաց, բայց այսօր ամբողջ թիմը միասնական աշխատեց, և հենց դրա շնորհիվ մենք դուրս եկանք եզրափակիչ: Գոհ եմ: Եզրափակիչը բարդ է լինելու, բայց այժմ մենք ցանկանում ենք տոնել հաջողությունը»,- Զիդանի խոսքն է մեջբերել ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ «Ռեալ»-«Ատլետիկո» հանդիպումը կայանալու է մայիսի 28-ին՝ Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում: