05/05/2016 16:42
Հալեպում իրավիճակը համեմատաբար հանգիստ է
Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև հրադադարի պահպանման պայմանավորվածության շնորհիվ Հալեպում և նրա շրջակայքում այսօր համեմատաբար հանգիստ իրավիճակ է:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Սիրիայի պետական լրատվամիջոցները հայտնել են, որ բանակը կպահպանի հրադադարի ռեժիմը, որը ուժի մեջ է մտել չորեքշաբթի գիշերվա ժամը 1:00-ից՝ 48 ժամով:
Սակայն սիրիական բանակի ներկայացուցիչները պնդում են, որ ապստամբները գիշերը մի քանի անգամ խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը:
Այնուամենայնիվ, բնակիչների խոսքով, իրավիճակը քաղաքում հանդարտվել է և մարդիկ կարողանում են դուրս գալ փողոց:
Նշենք, որ Մոսկվայի և Վաշինգտոնի պայմանավորվածության շնորհիվ փետրվար ամսից Հալեպում շարունակվող ռազմական գործողությունները առաջին անգամ է ինչ դադարում են: