05/05/2016 10:40
Հայաստանում Վրաստանի դեսպանատունն արդեն երկու ամիս է աշխատում է առանց դեսպանի
Հայաստանում Վրաստանի արդեն նախկին դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին երկու ամիս առաջ ավարտել է իր առաքելությունը եւ հեռացել Հայաստանից, Aysor.am-ի թղթակցին հայտնեցին Հայաստանում Վրաստանի դեսպանատնից:
Դեսպանի պարտականությունները կատարում է ժամանակավոր պաշտոնակատար Մալխաս Մալաշխիան:
Առայժմ հայտնի չէ, թե ինչու՞ է Վրաստանի իշխանությունը ձգձգում Հայաստանում նոր դեսպանի նշանակումը: