05/05/2016 09:34
Հերմինե Նաղդալյանի ամուսինն աշխատանքի չի գնացել, քանի որ արձակուրդում է եղել. ՉԻ
«Չորրորդ իշխանություն»-ը երեկվա համարում գրել էր, որ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ամուսին՝ Դավիթ Բեգլարյանն իրեն դասել է արտոնյալների շարքին և չի հաճախում աշխատանքի: Այս հրապարակումից հետո երեկ Դ.Բեգլարյանը զանգահարել է խմբակցություն և տեղեկացրել, որ ինքը մարտի 28-ից ապրիլի 29-ը գտնվել է արձակուրդում:
Նա նաև տեղեկացրեց, որ ուրիշ օրերին էլ ինքն աշխատասենյակում միշտ չի լինում, քանի որ իր վրա է դրված կառավարության աշխատակազմում շինարարական և վերանորոգման աշխատանքների նախագծման, դրանց նկատմամբ հսկողության իրականացման, կառավարության աշխատակազմի կողմից զբաղեցրած տարածքների կահավորման և տեխնիկական միջոցներով ապահովման աշխատանքները:
«Եվ ինչպես ասաց պարոն Բեգլարյանը, ինքը անձամբ վարչապետի հանձնարարությամբ իրականացնում է այդ աշխատանքները, լինում է կառավարության մասնաշենքում, այնպես որ չի կարող ողջ օրը աշխատասենյակում նստած մնալ», - հավելել է թերթը: