23/05/2016 20:27
Շտապօգնության տնօրեն. Ուժեղ քամու հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 7 մարդ
Այսօր մայրաքաղաքում ուժեղ քամու հետևանքով 7 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, Aysor.am-ի թղթակցին ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
«Հիվանդանոց տեղափոխված քաղաքացիները հիմնականում ստացել են քերծվածքներ կամ թեթև սալջարդեր», - ասաց շտապօգնության տնօրենը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր մայրաքաղաքում և մարզերում արձանագրվել է քամու ուժգնացում: Երևանում քամին հասել է 20 մ/վ արագության:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորել է քաղաքացիներին քամու ժամանակ դուրս չգալ շինություններից: