23/05/2016 15:55
ԱԻՆ-ը հորդորում է քաղաքացիներին մնալ շինություններում, ուժեղ քամին կշարունակվի ևս 2 ժամ
Եղանակային պայմաններից ելնելով՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է քաղաքացիներին առաջիկա 2 ժամվա ընթացքում մնալ շինություններում, տեղեկանում ենք ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Ժամը 15:00-15:20 Արմավիրի մարզում գրանցվել է ուժեղ քամի 23մ/վ արագությամբ, Աշտարակում՝ 13-20մ/վ արագությամբ, Երևանում՝ 8-20մ/վ արագությամբ:
ԱԻՆ-ի տվյալներով՝ հնարավոր է քամին շարունակվի ևս 2 ժամ: