24/05/2016 16:21
Արցախի համար հավաքված գումարը Կոտայքի մարզպետարանը չի օգտագործել
Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը հերքել է մամուլում տարածված հրապարակումները, թե մարզպետարանը Արցախի համար հավաքված գումարը օգտագործել է Հրազդանի քաղաքապետի ընտրություններում ընտրակաշառք բաժանելու համար:
«Մեզ մոտ, նախ, ընտրակաշառք չի եղել, հետո էլ՝ ո՞վ կարող է նման բան անել, Արցախի մեկ լուման ուտել, դա բարոյական մարդու արա՞րք է, հայ կոչվելու իրավունք ունի՞ այդ մարդը», - Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Կ.Գուլոյանը: