24/05/2016 20:34
Փորձագետներ. EgyptAir ընկերության A320 ինքնաթիռում պայթյուն է որոտացել
Եգիպտական ծառայությունների ներկայացուցիչները, որոնք մասնակցել են EgyptAir ընկերության А320 ինքնաթիռի աղետի զոհերի աճյունամասերի զննությանը, հայտարարել են, որ մայիսի 19-ին անհետացած ինքնաթիռում պայթյուն է որոտացել, հայտնում է REGNUM գործակալությունը:
Նման կարծիք են հայտնել փորձագետները, որոնք աղետի վայրում՝ Միջերկրական ծովում, փորձաքննության են ենթարկել զոհերի աճյունամասերը:
Նրանցից մեկի խոսքով` արդյունքները թույլ են տալիս վստահ ասել, որ մայիսի 19-ին անհետացած ինքնաթիռում պայթյուն է որոտացել: