24/05/2016 15:11
Հարավային Աֆրիկայում երեք չինական նավ է ձերբակալվել
Հարավային Աֆրիկայում երկուշաբթի օրը երեք չինական նավ է ձերբակալվել ապօրինի ձկնորսության կասկածանքով:
Business Insider պարբերականի փոխանցմամբ` ձերբակալված նավերի անձնակազմի թիվը հասնում է 100-ի:
«Մենք չենք կարող հանդուրժել մեր ծովային ռեսուրսների ապօրինի օգտագործումը», - նշվում է Հարավաֆրիակյան հանրապետության Գյուղատնտեսության և ձկնորսության հարցերով նախարարության տարածած հայտարարության մեջ:
Անձնակազմի անդամները ձերբակալվել են, իսկ նավերի կապիտանները մեղավոր ճանաչվելու դեպքում կտուգանվեն կամ բանտարկության կենթարկվեն: