25/05/2016 19:55
Բունդեսթագում Ցեղասպանության բանաձևի ընդունումը ցույց կտա՝ Գերմանիան կարող է անցյալից դասեր քաղել. Նախագահ
Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Բունդեսթագի քննարկումներն ու համապատասխան բանաձևի ընդունումը ցույց կտա, որ Գերմանիան, որպես Օսմանյան կայսրության երբեմնի դաշնակից, ևս մեկ անգամ կարող է շիտակ ու աներկբա նայել իր անցյալի որոշ էջերին ու անցյալից դասեր քաղել, ասել է նախագահ Սերժ Սարգսյանը Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմանի հետ հանդիպման ժամանակ, հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
Իր հերթին Բունդեսթագի փոխնախագահը մեծապես կարևորել է նման քննարկումները և ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի էությունն ու նպատակը:
Նա նախագահից նաև հետաքրքրվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի հեռանկարի ու Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող միջնորդական ջանքերի մասին: Նախագահ Սարգսյանը հանգամանորեն ներկայացրել է առկա իրավիճակը և հակամարտության կարգավորման հայկական կողմի մոտեցումները: