25/05/2016 17:49
Զոհված 3 զինծառայողի ընտանիքներին Երևանում բնակարաններ են տրվել
Ապրիլին առաջնագծում զոհված 3 զինծառայողների ընտանիքներին Երևանում բնակարաններ են տրամադրվել, տեղեկանում ենք քաղաքապետարանի լրատվական ծառայությունից:
Այսօր գումարված հերթական նիստում, ավագանին հավանություն է տվել բնակարանների անհատույց տրամադրման նախագծին:
Բնակարան է տրամադրվել առաջնագծում զոհված 2-րդ կարգի զինհաշմանդամ, կամավորական Սարգիս Խալաֆյանի 4 անձից բաղկացած ընտանիքին՝ 85.16 քմ մակերեսով, Քանաքեռ 14-րդ փողոցի 40 շենքում:
Զոհված պայմանագրային զինծառայող Հրաչյա Մուրադյանի ընտանիքին՝ կնոջն ու անչափահաս երեք երեխաներին, Քանաքեռ 14-րդ փողոցի 38/1 շենքում, 85.16 քմ մակերեսով բնակարան:
Զոհված ժամկետային զինծառայող Մանվել Գևորգյանի` 3 անձից բաղկացած ընտանիքին՝ Լյուքսեմբուրգի փողոցի 2-րդ նրբանցքի հ.10 շենքում, 60.63 քմ մակերեսով բնակարան: