25/05/2016 20:41
Ֆլորենցիայում մոտ 20 մեքենա հայտնվել է փոսում
Իտալական Ֆլորենցիա քաղաքի կենտրոնում՝ ափի մոտ, տասնակ ավտոմեքենաներ հայտնվել են խոշոր փոսի մեջ՝ գրունտի կտրուկ իջվածքի պատճառով, հայտնում է Gazeta.ru-ն:
Մոտ 20 ավտոմեքենա ընկել է 200 մետր երկարությամբ փոսի մեջ:
Միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել:
Ըստ նախնական տվյալի՝ գրունտի կտրուկ իջվածքի պատճառն է քաղաքային ջրամատակարարման վնասված խողովակը: