26/05/2016 19:35
Օբաման հանդիպելու է ԱՄՆ միջուկային հարվածներից տուժած ճապոնացիներին
ԱՄՆ միջուկային հարվածներից տուժած 3 ճապոնացիներ ուրբաթ մասնակցելու են Հիրոսիմայում կայանալիք միջոցառմանը, որի ընթացքում, ինչպես սպասվում է, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ծաղիկներ կդնի ատոմային ռմբակոծության ժամանակ զոհվածների հուշահամալիրի մոտ, հայտնում է «РИАНовости»-ն:
Օբաման կդառնա ԱՄՆ առաջին նախագահը, ով կայցելի Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամերիկացիների կողմից ռմբակոծված Հիրոսիմա: